Մերձդնեստրի կառավարությունը տեղեկացրել է նավթաբազայի և զինկոմիսարիատի հրդեհման փորձերի մասին
Չճանաչված Մերձդնեստրի մոլդավական հանրապետության (ՄՄՀ) ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ մայիսի 13-ի գիշերը անհայտ անձը փորձել է հրդեհել նավթաբազան եւ զինկոմիսարիատը։
Ինչպես տեղեկացրել է «Новости Приднестровья»-ն, առավոտյան ժամը 4.15-ին ձեռնարկություններից մեկի նավթաբազայի մոտ կանգնել է մի մեքենա, որից դուրս է եկել մի տղամարդ, հրկիզող խառնուրդ է նետել օբյեկտի կողմն ու փախել։ Բռնկված խոտը արագ հանգցրել են։
Մոտ կես ժամ անց հանրապետական զինկոմիսարիատի շենք է նետվել հրկիզող խառնուրդով երկու շիշ։ Մեկը հարվածից թռել է դեպի մայթ, երկրորդը մնացել է պատուհանի ճաղերի արանքում։ Հրդեհումն օպերատիվ կերպով կանխվել է պահապանների կողմից։
Երկու օբյեկտներում ավերածություններ եւ տուժածներ չկան։ Պատահարների վայրերում աշխատում են քննչական-օպերատիվ խմբերը, հանգամանքները պարզվում են։
Ապակե շշերի բեկորները եւ հրկիզող խառնուրդի մնացորդները կուղարկվեն քննության։
Հայտնի է, որ արտասահմանյան մակնիշի մեքենան օտարերկրյա համարանիշերով էր։ Հանրապետությունում հայտարարվել է «Որոնում» պլան, ձեռնարկվել են միջոցներ՝ պարզելու համար, թե որտեղ է մեքենան։