Ֆինլանդիան ծրագրում է հրապարակել ՆԱՏՕ-ին անդամակցության առաջարկով երկրորդ «Սպիտակ գիրքը»
Ֆինլանդիան ծրագրում է կիրակի օրը հրապարակել ՆԱՏՕ-ին անդամակցության առաջարկով երկրորդ «Սպիտակ գիրքը»։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հաղորդում է CNN-ը։
Այնուհետև առաջարկը քվեարկության կդրվի խորհրդարանում։ Նա նշել է, որ «կարևոր է պատշաճ խորհրդարանական դեբատներ անցկացնելը»։
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը «մեծապես փոխել է Եվրոպայում անվտանգության լանդշաֆտը», ինչպես նաև հասարակական կարծիքը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ «Պատմության մեջ առաջին անգամ ֆինների մեծ մասն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,-ասել է նա։