Սենատոր Ռենդ Փոլը դանդաղեցնում է Սենատի կողմից Ուկրաինայի օգնության փաթեթի հաստատումը
Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մարտահրավեր է նետել երկկուսակցական առաջնորդներին՝ հետաձգելու Սենատի կողմից Ուկրաինային լրացուցիչ 40 միլիարդ դոլարի ռազմական օգնության հաստատումը մինչեւ հաջորդ շաբաթ:
Չնայած Սենատը պատրաստ էր բանավիճել եւ քվեարկել ռազմական եւ տնտեսական օգնության փաթեթի շուրջ, Փոլը թույլ չտվեց առաջնորդներին ստանալ միաձայն աջակցություն, որն անհրաժեշտ էր օրինագիծն արագ ավարտին հասցնելու համար:
Օրինագիծը նախկինում ճնշող մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատում։ Կասկած չկա, որ փաստաթուղթն ի վերջո կընդունվի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Դա Ռենդ Փոլի ապստամբությունն էր Կենտուկիի հանրապետական Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելի դեմ: ՄքՔոնելն ավելի վաղ ասել է, որ երկկուսակցական սենատորները պետք է «օգնեն ընդունել ֆինանսավորման այս հրատապ օրինագիծը»:
Ռենդ Փոլը պնդում է, որ հավելյալ ծախսերը գերազանցում են ԱՄՆ-ի ծախսերը շատ ներքին ծրագրերի վրա, համեմատելի են Ռուսաստանի պաշտպանության ողջ բյուջեի հետ եւ կսրեն դաշնային բյուջեի դեֆիցիտը եւ ինֆլյացիան։