Mattel-ը կթողարկի լսողական սարքով առաջին Բարբին
Ամերիկյան Mattel ընկերությունը կթողարկի լսողական սարքով առաջին Բարբին։ Այս մասին ասվում է խաղալիքներ արտադրողի կայքում։ Ավելին, մշակմանը մասնակցել է օտոլարինգոլոգ բժիշկ Ջեն Ռիչարդսոնը։
«Որպես մասնագետ, ով ուսումնասիրում եւ բուժում է լսողության կորուստը ավելի քան 18 տարի, կարծում եմ, որ նման տիկնիկ պատրաստելը իսկապես ոգեշնչող փորձ է մարդկանց համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ են իմ երիտասարդ պացիենտները տեսնելու եւ խաղալու տինկնիկի հետ, որն այդքան նման է իրենց»,-ասել է նա։
Նշվում է, որ նախատեսվում է թողարկել են նաև մաշկի տարբեր երանգներով, մարմնի տեսակներով եւ հաշմանդամություն ունեցող տիկնիկներ։
Barbie Fashionistas շարքը ներառում է ավելի քան 170 տիկնիկ եւ արտացոլում է «գեղեցկության բազմաչափ տեսարան»: Նոր տիկնիկները վաճառքի կհանվեն հունիսին։