Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 44-ը չի զեկուցվում, եւ 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
- Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր: