Հաղթանակի օրը սուպերմարկետի մոտ վնասվել է Ելցինի դստեր մեքենան
Անհայտ անձինք Հաղթանակի օրը վնասել են Ելցինի դստեր Porsche Cayenne ավտոմեքենան Այս մասին հայտնում է «МК»-ն։
Հրատարակության տվյալներով՝ մայիսի 9-ին Օկուլովան մթերքների գնումների համար իր Porsche Cayenne-ը կայանել սուպերմարկետի մոտ։ Խանութից դուրս գալուց նա հայտնաբերել է, որ մեքենայի վրա քերծվածքներ և վնասվածքներ կան։ Կինը դիմել է ոստիկանություն: Նշվում է, որ մեքենան արժե ավելի քան 10 մլն ռուբլի։ Փորձագետների կողմից վնասի արժեքը գնահատելուց հետո կինը ապահովագրական վճարներ կստանա։
Ելենա Օկուլովան Բորիսի և Նաինա Ելցինների ավագ դուստրն է։ Նա ամուսնացած է «Աերոֆլոտ»-ի նախկին ղեկավար Վալերի Օկուլովի հետ։