Լիտվան հունիսի 1-ից հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին և փակում է հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Լիտվան պաշտոնապես հետ է կանչել Էյտվիդաս Բայարունասին Ռուսաստանում դեսպանի պաշտոնից։ Բացի դրանից, երկիրը փակում է Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 1-ից դեսպանը պետք է դադարեցնի իր պարտականությունների կատարումը։ Նաև, Լիտվայի կառավարությունը մտադիր է հունիսի 7-ից փակի Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը։
Մոսկվան այն փակել է Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ղեկավար Ալեքսեյ Իսակովին և Կլայպեդայում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին արտաքսելու Լիտվայի որոշումից հետո։