ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ նվիրված Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեությանը։: Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Հաղորդում է Iz.ru-ն։
«Մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներում իրականացվող ռազմական կենսաբանական ծրագրերի վերաբերյալ նոր ապացույցներ տրամադրելու համար»,- գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, հանդիպումը նախատեսված է մայիսի 13-ին։
Մարտի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է Ուկրաինայում Պենտագոնի ծրագրով աշխատող ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի ստեղծման մասին։ Ըստ գերատեսչության, պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական վտանգի նվազեցման գրասենյակն է։
Հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոստովանեց, որ Ուկրաինայում կան «կենսաբանական հետազոտությունների որոշ օբյեկտներ»։ Նա նաև մտահոգություն էր հայտնել, որ ռուս զինվորականները կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել։
Ապրիլի վերջին ՌԴ ԱԳՆ-ի զենքի չտարածման և վերահսկման բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովն ասել էր, որ Ռուսաստանը մի շարք ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Նուլանդին, կհրավիրի Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին։