Հանունի պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վերջին օրերին անցկացված բողոքի ակցիաների վերաբերյալ կարճ հոլովակ։
Դրան կից մեջբերված են կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքերը.
«Հանունի պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա։ Հանուն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի պայքարը շարունակվում է։ Ընդդիմության համակիրների թիվը երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է»։