Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
Tert.am-ը գրում է. Եկեղեցին չպիտի լինի կամակատար, ինչպես վերևից կարգադրեն, այդպես լինի, այդպես չի լինելու: Իշխանությունները փաստորեն պահանջում են, որ եկեղեցին լուռ մնա, չեն ուզում, որ իրենց քննադատենք:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եկեղեցին միշտ էլ պատրաստ է լեզու գտնել, աշխատել իշխանությունների հետ, մանավանդ հայրենի իշխանության, եթե իհարկե նրանք հայրենի իշխանություններ են։ Այս իշխանությունները վտանգավոր են մեր ազգի և պետության գոյության համար։ Առաջին օրից պարզ էր, որ այս իշխանությունը գնում է Արցախը Ադրբեջանին հանձնելու ուղով։ Ժողովուրդը պետք է հասկանա դա ու փոխի իշխանությունը»,- նշել է Աջապահյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․