Կանացիության վերջին նշույլները ցինիկաբար բնաջնջում են անսեռ, «ֆեմինիստուհի» կոչեցյալները
Մի քանի տարի առաջ երբ գտնվում էի Մոսկովյան մարզում, «ՍԵրգիևո-Պոսադ» վանքում ինձ ապշեցրեց մի ձեռագործ կարպետ, 15-16-րդ դարերի: Այն գործել էր մի ռուս ասպետի հարսնացու, ով 3 տարի աննդմեջ սպասել էր իր պատերազմի մեկնած սիրելիին և ի նշան հավատարմության, սիրո և հնազանդության, միայնակ գործել էր այդ աննկարագրելի գեղեցկության կարպետը: Մոտավորապես 3-ը 4 մետրի վրա, անասելի մանրակրկիտ աշխատանք էր, հյուսված ոսկե և արծաթե թելերով, որի վրա, ինչպես ինձ ասացին, աղջիկը 3 տարվա ընթացքում ծախսել էր օրեկան 7-10 ժամ......
Հիմա հարց.
Միթե՞ այդպիսի ծայրաստիճան նվիրվածություն և հոգու վեհություն կարելի է հանդիպել ժամանակակից աղջիկների մոտ, որոնց կանացիության վերջին նշույլները ցինիկաբար բնաջնջում են, հիմնականում անսեռ, «ֆեմինիստուհի» կոչեցյալները....
Վահան Մարտիրոսյան. ֆեյսբուք