Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակ է տոնել Անուշ Գրիգորյանը
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։
Այս անգամ տպավորիչ հաղթանակ տոնեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մարզուհին իր մեկնարկային մենամարտում մրցեց ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթեց հսկայական առավելությամբ: Ընդ որում, Անուշը ֆին մրցակցից ռևանշ վերցրեց Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց: