Թուրքիայի նավթի արդյունահանման ծավալներն աճում են
Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ Բիլգինը հայտնել է, որ երկրում նավթի արդյունահանման աճը կազմել է 50 տոկոս, և 2022 թվականի առաջին եռամսյակում շահույթը կազմել է 3,12 մլրդ թուրքական լիրա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Ըստ Բիլգինի՝ 2022թ.-ին Թուրքիայում 150 նոր նավթահոր է փորվելու:
Բիլգինը հայտարարել է, որ իրենք օրական արդյունահանում են 170,000 բարել նավթ: Թուրք պաշտոնյայի խոսքերով, ընդհանուր 2012-2021թթ իրականացվել է 17.5 մլրդ թուրքական լիրայի չափի նեդրում, իսկ շահույթի չափը հասել է 19 մլրդ թուրքական լիրա:
Նա տեղեկացրել է, որ իրենք Ադրբեջանում, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետությունում, Ռուսաստանում Իրաքում իրականացվում են ընդհանուր 9 նախագծեր: