Կրեմլը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք է անվանել Ռուսաստանի համար
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը մեր սահմաններին ավելի կայուն եւ անվտանգ չեն դարձնում աշխարհը, եւ, ամենակարևորը, մեր եվրասիական մայրցամաքը։ Սա միանշանակ»,-ասել է նա։