Ֆինլանդիայի նախագահը եւ վարչապետը կողմ են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը
Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ մտնելու հայտ ներկայացնի, նշվել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի եւ վարչապետ Սաննա Մարինի համատեղ հայտարարությունում։
«Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ մտնելու հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային քայլերը, որոնք դեռեւս անհրաժեշտ են այդ որոշումն ընդունելու համար, արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- նշվել է հայտարարությունում։
ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը, դաշինքի անդամ լինելով՝ Ֆինլանդիան կամրապնդի դաշինքը, նշվել է հայտարարությունում։