«ԵՄ պատվիրակությունը գո՞հ է այս ամենից». բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիաn՝ ԵՄ գրասենյակի դիմաց
«Դիմադրության» շարժման մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցի են իրականացրել՝ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով:
Ակցիայի մասնակիցներից Լիլիթ Բեգլարյանը նշեց. «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք ԵՄ պատվիրակությունը գոհ է այս օրերին ոստիկանական ուժի կիրառումից, արդյոք համաչափ են համարում այդ ուժի կիրառումը եւ արդյոք հոգ են այն գումարներից, որոնք ծախսվել են ՀՀ-ում բազմաթիվ բարեփոխումների վրա՝ ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների:
Մենք բերել ենք լուսանկարները, որոնք ցույց են տալի այն ոստիկաններին, որոնք կիրառել են այդ ուժը, որոնք ծեծով, ջարդով, անբացատրելի բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ես վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ լուսանկարները, բայց մենք եւս մեկ անգամ բերել ենք, որ իրեն հիշեցնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինքը այս ամենի վերաբերյալ ասելիք ունի, թե ոչ: մենք կուզենայինք, որ ինքը խոսեր: