Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լյայենը Ռուսաստանն անվանել է «ուղիղ սպառնալիք աշխարհակարգին»
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռուսաստանն անվանել է «ուղիղ սպառնալիք աշխարհակարգին»։ Այս մասին նա ասել է Տոկիոյում, Եվրամիություն-Ճապոնիա գագաթաժողովի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Մենք ցանկանում ենք մեր բարգավաճման համար շատ կարեւոր տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նա նշել է, որ այս թեման բերում-հանգեցնում է Ռուսաստանին, որն «ուղիղ սպառնալիք է աշխարհակարգին», մասնավորապես՝ Պեկինի հետ Մոսկվայի «տագնապալի փաթեթի եւ երկու երկրների՝ «նոր եւ շատ կամայական հարաբերությունների» համատեղ կոչի պատճառով։
ԵՀ-ի ղեկավարի կարծիքով՝ Չինաստանը պետք է «ակտիվացնի իր գործունեությունը բազմակողմանի համակարգի պաշտպանության համար, որից շահ էր ստանում իր երկրի զարգացման ժամանակ»։