Որպես բողոքի դրսևորում Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը. Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եւ ՀՅԴ-ական մի քանի երիտասարդներ մետրոյի վագոններից մեկի հատակին փակցրել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարով սթիքերը, ապա սկսել են վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Քրիստինե Վարդանյանն իրենց ակցիայի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել.
«Որպես մեր բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:
Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:
Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:
Ժամը 16:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»: