Ադրբեջանի իշխանությունները զավթված Շուշիում հերթական բանահյուսական փառատոնն են կազմակերպել
Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում հերթական բանահյուսական փառատոնն են կազմակերպել։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, մայիսի 12-ին Շուշիում մեկնարկել է «Խարըբյուլբյուլ» V միջազգային բանահյուսական փառատոնը։
Փառատոնի բացման արարողությանը ներկա են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան։