Չինաստանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է բռնկվել
Չինաստանի հարավ-արեւմուտքում Չունցին քաղաքի «Ցզյանբեյ» միջազգային օդանավակայանում Tibet Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց եւ բռնկվել է, հայտնում է Xinhua գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում։ Նշվում է, որ ինքնաթիռում կար 113 ուղեւոր եւ անձնակազմի ինը անդամ։ Տուժել է 40 մարդ եւ տեղափոխվել հիվանդանոց։
Զոհերի մասին տեղեկությունները չկան, իսկ վթարի պատճառները դեռ հայտնի չեն։