Siemens-ը դադարեցնում է արդյունաբերական գործունեությունը Ռուսաստանում
Գերմանական Siemens կոնգլոմերատը սկսում է դադարեցնել իր արդյունաբերական գործունեությունը Ռուսաստանում, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր մենք հայտարարեցինք Ռուսաստանում մեր արդյունաբերական գործունեության դադարեցման կանոնավոր գործընթաց ձեռնարկելու մեր որոշման մասին»,- ասել է կոնցեռնի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռալֆ Պ. Թոմասը:
Մարտին ընկերությունը դադարեցրել էր միջազգային մատակարարումները եւ նոր նախագծերի ուղղությամբ աշխատանքը Ռուսաստանում: Նշվում էր, որ սպասարկումն ու վերանորոգումն ընթանում են պատժամիջոցներին համապատասխան։ 2022 թ. առաջին եռամսյակում կոնցեռնը 0.6 միլիարդ եվրո է կորցրել հակառուսական պատժամիջոցների պատճառով։
Siemens AG-ն արտադրում է էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկ եւ բժշկական սարքավորումներ, տրանսպորտ, լուսատեխնիկա, ինչպես նաեւ ծառայություններ է մատուցում արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի տարբեր ոլորտներում: