Ադրիանա Լիման 1 մլն դոլարով նավահանգիստ է գնել (լուսանկարներ)
Մոդել Ադրիանա Լիման ներկա է եղել Ֆորտ Լոդերդեյլի նավահանգստային շոուին, որը մեկնարկել է հոկտեմբերի 31-ից և ընթացել մինչ այսօր: Չցանկանալով հեռանալ դատարկաձեռն՝ Լիման վճարել է 1 միլիոն դոլար հոլանդական Zeelander 44 մոտորային նավահանգիստը ձեռք բերելու համար:
Zeelander 44-ը կհասնի հասցեատիրոջն ուղիղ մեկ շաբաթից:
Ինչպես Page Six-ին հայտնել է Լիմային մոտ կանգնած աղբյուրը, մոդելն անմիջապես չի որոշել գնել նավահանգիստը:
/Նրան հրավիրել են նավահանգիստ ունեցողների ընթրիքի, որից հետո էլ Ադրիանան որոշել է ունենալ սեփականը/: