«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երևանում (ուղիղ)
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 12-ին, ավտոերթեր է սկսել Երեւանի տարբեր հատվածներից:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտից վերսկսելու են անհնազանդության ակցիաները. «Ժողովուրդ պետք է մեր ակցիաների քանակը և մասնակիցները թիվը պետք է ավելացնենք, սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ աշխատել»,– ասել էր նա։ Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ ավտոերթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, իսկ ժամը 16.00 կրկին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի։