Ֆիլիպ Կիրկորովին թույլ չեն տվել մուտք գործել «Եվրատեսիլի» VIP զոնա
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Եվրատեսիլի» կիսսաեզրափակչից առաջ VIP զոնա մուտք չի գործել։ Արտիստը ստիպված է եղել համերգին հետեւել բարձր տրիբունայից։
Դեպքի վայրից կադերեր է հրապարակել Super-ի տելեգրամյան ալիքը։ Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Կիրկորովը սպասում, թե ինչ կասեն իրեն՝ կարո՞ղ է արդյոք նա հայտնվել շատ կարեւոր մարդկանց համար նախատեսված հատվածում, թե՞ ոչ։
Մեկնելով ճամփորդության՝ արտիստը պատմել էր, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչներն իրեն հրավիրել են որպես անկախ փորձագետ։ Ընդ որում, այս տարի մրցույթը Ռուսաստանի համար փակ է սանկցիաների պատճառով։ Արտիստը որոշել էր աջակցել Հունաստանին։