Եվրոպայի օդանավակայաններում եւ ինքնաթիռներում դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի
ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) եւ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարել են, որ դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի Երոպայի օդանավակայաններում եւ ինքնաթիռներու, փոխանցում է Reuters-ը:
Նոր հանձնարարականներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի մայիսի 16-ից։
«Հաջորդ շաբաթվանից դիմակներն այլեւս պարտադիր չեն լինի բոլոր թռիչքների ժամանակ, ինչը, ընդհանուր առմամբ, համահունչ է ամբողջ Եվրոպայում ազգային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի նկատմամբ փոփոխվող պահանջներին»,- հայտարրաել է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Քին: