Պամելա Անդերսոնը բարեգործական մարաթոնի ընթացքում հավաքել է 76.000 դոլար
Պամելա Անդերսոնը որոշել է օգնել Հաիթիի՝ 2010 թ. երկրաշարժից տուժած բնակիչներին: Այդ նպատակով նա եղբոր՝ Ջերի հետ մասնակցել է Նյու Յորքում ընթացած բարեգործական մարաթոնին:
76.000 դոլար գումարն անմիջապես ուղարկվել է բարեգործական ֆոնդ: Ամերիկյան հեռուստամեկնաբաններն անգամ կատակել են, թե Պամելան ավելի շատ գումար կհավաքեր, եթե վազեր կարմիր լողազգեստով:
46-ամյա Անդերսոնը վազքն ավարտել է 5 ժամ 41 րոպե հետո և անմիջապես մեկնել՝ ուժերը վերականգնելու: