ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ուկրաինայի հարցով ՌԴ-ի ղեկավարության հետ շփումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ուկրաինայի հարցով ՌԴ-ի ղեկավարության հետ շփումները։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը լիովին ռացիոնալ է։ Շատ իմաստալից է խոսել ներկայիս ճգնաժամի մյուս բոլոր համապատասխան խաղացողների հետ: Կարծում եմ, որ նման շփումները կարեւոր դեր ունեն»,-ասել է նա Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ բանակցություններից հետո: