Իլոն Մասկը մինչեւ 2027 թվականը մտադիր է ազատել մարդկանց խշշոցից ականջներում
Neuralink-ի ղեկավար եւ հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ գլխում չիպերի իմպլանտացիան կօգնի մարդկանց ազատվել խշշոցից ականջներում։ Այս մասին գրում է The Sun լրատվական պորտալը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ թվիթերյան էջը։
Մասկի խոսքով՝ մինչեւ 2027 թվականը մարդիկ կկարողանան դիմել իրենց գլխում Neuralink չիպերի իմպլանտացիային՝ խշշոցից ականջներում ընդմիշտ ազատվելու համար։
Այսօր այդ հիվանդությամբ տառապում է յուրաքանչյուր երրորդ մարդ։ Հաղորդվում է, որ այն առաջացել է տրավմայի կամ բարձր ձայների տեւական ազդեցության հետեւանքով: Տեղադրվելուց հետո Neuralink չիպը կմշակի մուտքային ձայները վնասված նեյրոնների փոխարեն:
Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ այս կերպ հնարավոր է բուժել ճարպակալումն ու անքնությունը, ինչպես նաեւ բարձրացնել մարդկանց ինտելեկտը։
Neuralink-ը Իլոն Մասկի ստարտափն է, որը զբաղվում է ուղեղում տեղադրված չիպերի մշակմամբ:
Ընկերությունը 2017-ից իր նեյրոիմպլանտները փորձարկում է կապիկների վրա։ Neuralink-երի մի քանի տարվա փորձարկումների ընթացքում 23 փորձնական պրիմատներից տանջանքներից մահացել է 15-ը: Neuralink չիպերը տեղադրվել են կապիկների գանգերի վրա անցքեր փորելու միջոցով: Մի պրիմատի մոտ չիպի պատճառով մաշկի սուր բորբոքում է առաջացել, իսկ մյուսի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել: