Ռուսաստանի տնտեսությունն ավելի լավ է իրեն զգում, քան սպասվում էր կոշտ պատժամիջոցների պայմաններում
Ռուսաստանի տնտեսությունն ավելի լավ է իրեն զգում, քան սպասվում էր կոշտ պատժամիջոցների պայմաններում, գրում է JPMorgan-ը։
Ըստ JPMorgan-ի՝ երկրում գործարար տրամադրությունների հարցումները «ազդարարում են Ռուսաստանում ոչ այնքան խորը անկում եւ, հետեւաբար, ավելի բարձր ռիսկեր են ենթադրում աճի կանխատեսումների համար»:
Մարտին JPMorgan-ը կանխատեսում էր, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կկրճատվի 35 տոկոսով, տարվա կտրվածքով՝ 7 տոկոսով։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ 2022թ․ Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 8,5 տոկոսով։
Այնուամենայնիվ, JPMorgan-ն անցյալ շաբաթ հաճախորդներին ասաց, որ երկրի տնտեսությունը սպասվածից ավելի լավ վիճակում է։
ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում, հավանաբար, ավելի լավ կլինի, քան կանխատեսվում էր մարտին։