«Դավաճան», «Նիկոլ Վասակ». մի խումբ հոլանդահայեի բողոքի ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Մի խումբ հայեր Նիդերլանդների Հաագա քաղաքում բողոքի ակցիա են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում:
Ցուցարարների ձեռքին կային Արցախի ու Հայաստանի դրոշներ, նաեւ պաստառներ՝ «ապիկարներ, հեռացեք», «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր լաո», «Արցախ հանձնողը Սյունիքն էլ կհանձնի», «Նիկոլ Վասակ», «Կապիտուլյանտ հեռացիր». «Միջանցք = ինքնիշխանության կորուստ», «Հայրենիք չունենք վաճառելու», «Ազգայինը այլընտրանք չունի», «հավերժ անեծք դավաճանին»:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «թուրքեր», «թուրքի լամուկ», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:
Հնչում են հայրենասիրական երգեր: