«Թևավորը» ֆիլմն ընդգրկվել է միջազգային անիմացիոն փառատոնի երիտասարդ հանդիսատեսի մրցույթում
«Թևավորը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «ANIBAR» միջազգային անիմացիոն փառատոնի երիտասարդ հանդիսատեսի մրցույթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Ռեժիսորը Նաիրա Մուրադյանն է։ Սյուժեն հետեւյալն է․ մի անշուք փոքրիկ քաղաքում հրաշք է տեղի ունենում՝ հայտնվում է հսկա մի շուն։ Շունը քայլելով չի գալիս, այլ իջնում է երկնքից իր թափանցիկ թևերի շնորհիվ։ Քաղաքի բնակիչները նրան անուն են տալիս՝ Գոդո։
Գոդոն փոխում է քաղաքի կյանքը։