Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրել
Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրել։
TUSAS աերոտիեզերական ընկերությունը եւ Kazakhstan Engineering-ը ծրագրում են Ղազախստանում թուրքական Anka անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet թերթը։
Չի նշվում, թե արդյոք փաստաթուղթը ստորագրվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Milliyet-ը նշոում է նաեւ, որ Ղազախստանը կլինի Թուրքիայի սահմաններից դուրս առաջին երկիրը, որը կհավաքի Anka հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքերը։