Օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի կողմից ռեյդի ժամանակ գնդակահարվել է Al Jazeera-ի լրագրողներից մեկը
Օկուպացված Արեւմտյան ափին՝ Ջենին քաղաքում, Իսրայելի կողմից ռեյդի ժամանակ գնդակահարվել է Al Jazeera-ի լրագրողներից մեկը, գրում է AP-ը։
Արաբալեզու հեռուստաալիքի պաղեստինցի հայտնի կին թղթակից Շիրին Աբու Աքլեն գնդակահարվել է: Մեկ այլ պաղեստինցի լրագրող, որն աշխատում էր Երուսաղեմում լույս տեսնող «Ալ-Քուդս» թերթում, վիրավորվել է, սակայն նրա վիճակը կայուն է:
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Ջենինում օպերացիայի ընթացքում հրետակոծության են ենթարկվել եւ պատասխան կրակ են բացել:
Իսրայելը վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա արշավանքներ է իրականացնում գրավյալ Արեւմտյան ափում՝ Իսրայելի ներսում մի շարք մահացու հարձակումների ֆոնին, որոնցից շատերն իրականացրել են պաղեստինցիները Ջենինից եւ դրա մերձակայքից։