Երբ գա ժամանակը, Հարավային Օսիան պատրաստ կլինի հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ․ Ալան Գագլոև
Երբ գա ժամանակը, Հարավային Օսիան պատրաստ կլինի հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ։ ԱՅս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խոսքն այստեղ ոչ թե նրա մասին է, որ մենք պետք է միավորվենք, այլ այն մասին, թե ինչպիսի մեխանիզմ կլինի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս իրավիճակում ամեն ինչ չէ, որ կախված է Հարավային Օսիայից։ Երբ գա ժամանակը, Հարավային Օսիան պատրաստ կլինի հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ»,-ասել է նա։