Ղազախստանում հերքել են ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու մասին լուրերը
Ղազախստանում հերքել են լուրերը ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու մասին։ Ինչպես տեղեկացրել է Ղազախաստանի StopFake պորտալը, որը ստեղծվել է հանրապետության տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարության աջակցությամբ՝ ոչ հավաստի տեղեկությունների դեմ պայքարի համար, Telegram-ում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Ղազախստանը նախաձեռնում է դուրս գալ ԵԱՏՄ-ի Մաքսային միությունից։ Պատճառն իբր «Ղազախստանի և Ռուսաստանի չլուծված տարաձայնություններն են»։ «Սա ճիշտ չէ։ Այս տեղեկությունը հերքել են առեւտրի եւ ինտեգրացիայի նախարարությունում։
«Ղազախստանի պլանների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Երկրի ԱԳՆ-ն նույնպես հերքել է այս տեղեկությունը։
«Նշենք նաեւ, որ տարածված հաղորդման մեջ հեղինակը, որը պնդում է այն մասին, որ Ղազախստանը նախատեսում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, հղում է կատարում իր սեփական ինչ-որ աղբյուրներին։ Սա ֆեյքի նշաններից մեկն է, քանի որ աղբյուրը գտնելը եւ այն ստուգելը գործնականում անհնար են։ Պաշտոնական պորտալներում եւ ԶԼՄ-ներում ԵԱՏՄ-ից դուրս գալու Ղազախստանի պլանների մասին հաղորդումներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։