«Վերջին երկու տարում մենք շատ փորձություններով ենք անցել. ուրախ եմ, որ իմ ժողովրդին կարողացա ժպիտ պարգեւել». Ռոզա Լինը՝ «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչը հաղթահարելու մասին
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչի առաջին կեսում: Այս մասին պարզ է դարձել մրցույթի առաջին կիսաեզրափակչի ավարտից հետո` եզրափակիչ անցած տասը երկրների ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ իրականացված վիճակահանության արդյունքում:
Ռոզան, որն իր Snap երգով հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլը, պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Հայաստանի ներկայացուցչից հետաքրքրվել են` ի՞նչ է զգում գիտակցելով, որ իր շնորհիվ Հայաստանը, վերջապես, կրկին ստացավ եզրափակչի ուղեգիր (վերջին տարիներին հայ մասնակիցներին չէր հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: