ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 մլրդ դոլար ծավալով օգնություն տրամադրելու փաթեթին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Օրինագիծը հավանության է արժանացել 368 կողմ եւ 57 դեմ ձայներով եւ ուղարկվել է Սենատ։
Ապրիլի վերջին Բայդենը Կոնգրեսին խնդրել էր հավանություն տալ Ուկրաինային 33 մլրդ դոլարի չափով հավելյալ օգնությանը, բայց օրենսդիրները որոշել են ավելացնել ռազմական եւ հումանիտար օգնության ծավալները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին արդյունավետ աշխատանքի համար եւ նշել է, որ Սպիտակ տունը «բարձր է գնահատում երկկուսակցական ուժեղ աջակցությունը նախագահ Բայդենի՝ Ուկրաինային անվտանգության, տնտեսության, ինչպես նաեւ հումանիտար եւ պարենային հարցերում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու առաջարկին»։