«Բարսելոնայի» ամենատարեց նախկին խաղացողը մահացել է 106 տարեկանում
«Բարսելոնան» հայտնել է ակումբի ամենատարեց նախկին խաղացողի մահվան մասին։ 106 տարեկանում կյանքից հեռացել է նախկին դարպասապահ Ժոան Բաուտիստա Լյոպիսը։
«Ցավակցում ենք 106 տարեկանում Ժոան Բաուտիստա Լյոպիսի մահվան կապակցությամբ։ Նա «Բարսելոնայի» ավագագույն նախկին խաղացողն էր։ 1941-1943 թվականներին եղել է թիմի դարպասապահը, մասնակցել է 6 ընկերական հանդիպման»,- նշվում է «Բարսելոնայի» թվիթերյան հաղորդագրությունում։
Վերջերս նա այցելել էր թիմի հանդիպումներից մեկը եւ ստացել անվանական խաղաշապիկ։