Tesla Inc-ը մոտ 130 000 ավտոմեքենա է հետ կանչում
Tesla Inc-ն ԱՄՆ-ից մոտ 130 000 ավտոմեքենա է հետ կանչում՝ գերտաքացման խնդրի պատճառով, որը կարող է հանգեցնել կենտրոնական սենսորային էկրանի անսարքության, հայտնել է Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA):
Հետկանչը վերաբերում է 2021 եւ 2022 թվականների Tesla S եւ X մոդելներին, ինչպես նաեւ 2022 թվականի Model 3-ին եւ Model Y-ին: Էլեկտրական մեքենաների արտադրողը ծրագրային ապահովման թարմացում կտրամադրի՝ խնդիրը շտկելու համար, տեղեկացրել է NHTSA-ն:
NHTSA-ի տվյալներով՝ տեղեկատվական-ժամանցային համակարգի պրոցեսորի գերտաքացումը կարող է խոչընդոտել հետեւի տեսախցիկի պատկերների, նախազգուշական լույսերի եւ այլ տեղեկությունների ցուցադրմանը կենտրոնական էկրանին: