ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4285 խախտում
ՀասարակությունԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4285 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։
21 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։
18 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։