Ղազախստանն ու Թուրքիան Անկարայում 1 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել
Երեքշաբթի Անկարայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են 1 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին նա հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Տոկաևը Թուրքիան անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել այցելել Ղազախստան։ «Ես հրավիրում եմ Թուրքիայի հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել մեր երկիր»,- ասել է նա։
Ղազախստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքում ստորագրվել է 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։
Թուրքիայի նախագահը նշել է այն համաձայնագրերի և հուշագրերի կարևորությունը, որոնք կնքվել են այն տարում, երբ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Էրդողանը նաև հայտարարել է երկկողմ առևտուրը գրեթե կրկնապատկելու՝ տարեկան 5,3 միլիարդ դոլարից մինչև 10 միլիարդ դոլարի պլանների մասին։Երեքշաբթի Ղազախստանի նախագահը առաջին պետական այցով ժամանել է Թուրքիա։ Չորեքշաբթի օրը նա կմասնակցի բիզնես ֆորումին։