Մակրոնը և Սի Ցզինպինը քննարկել են համաշխարհային պարենային ճգնաժամի ռիսկերը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և պարենային ճգնաժամի վտանգը: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Երկու պետությունների ղեկավարները հիշեցրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը իրենց նվիրվածության մասին և համաձայնել են անհապաղ հրադադարի հասնելու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Նրանք նաև քննարկել են պարենային ճգնաժամի ռիսկը և պատասխան միջոցները, որոնք Ֆրանսիայի կողմից առաջարկվել են «Պարենային և գյուղատնտեսական կայունության ապահովման Առաքելություն» (FARM) նախաձեռնության տեսքով», – հայտնել են Ելիսեյան պալատում: