Մասկը խոստացել է վերականգնել Թրամփի օգտահաշիվը Twitter-ում
Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին վերադարձնել սոցիալական ցանցում նրա էջը: Այս մասին հայտնում է CNBC-ն։
«Կարծում եմ ՝ սխալ էր արգելափակել Դոնալդ Թրամփի [հաշիվը]», – ասել է գործարարը ՝ ելույթ ունենալով բրիտանական Financial Times թերթի կազմակերպած խորհրդաժողովում: Նա հավելել է, որ արգելափակման մասին որոշումը, որը «վատն էր բարոյական տեսանկյունից», կվերանայվի:
Մասկը նաև նշել է, որ մտադիր է Twitter-ի իմիջը վերափոխել որպես հարթակի, որտեղ գերակայում են ծայրահեղ ձախ քաղաքական հայացքները:
«Դա թույլ չի տալիս վստահություն կառուցել Միացյալ Նահանգներում և, հնարավոր է, աշխարհի մյուս մասերում», – նշել է նա:
Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մասկը 44 մլրդ դոլարով ընկերություն կգնի։ ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի տվյալների համաձայն, եթե միլիարդատերը որոշի խզել համաձայնագիրը, նա Twitter-ին 1 մլրդ դոլարի տուգանք կվճարի, եթե խզման նախաձեռնողը հանդես գա Twitter-ը, փոխհատուցում կստանա Մասկը: Գործարքի վերջնական փակման ամսաթիվը նշանակված է 2022 թվականի հոկտեմբերի 24-ին: