Թուրքական լիրան սկսել է զգալիորեն արժեզրկվել
2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, առաջին անգամ շոշափելի արժեզրկում է գրանցել դոլարի նկատմամբ: Վերջին ամիսներին թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց տատանվում էր 14.5-14.7 -ի շրջանակներում: Մայիսի 9-ին դոլարի փոխարժեքը հասավ և անցավ 15 լիրան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Արդեն մայիսի 10-ին, օրվա ընթացքում ամերիկյան արժույթի գինը 15.9 լիրայից հասել է 15.25 լիրայի: Աճի միտումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարեց տնտեսական քայլերի փաթեթի մասին, որ ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը, լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխհատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.5 լիրայի շրջակայքում: