«Համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»․ Լեւոն Քոչարյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Գյումրիում տեղի ունեցած միջադեպն իշխանության հրահրած սադրանքն էր։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ ասել է երկրորդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը։
«Կազմակերպված սադրանք էր։ Տարեց մարդկանց ձեռքը տվել են հավկիթները, համոզել են սադրել կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,- ասաց Լեւոն Քոչարյանը։