Ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք՝ ինչ վիճակի մեջ է հայտնվելու․ Իշխան Սաղաթելյան
Գլուխները պատին են տալիս՝ ծաղրում են, այսքան ժողովրդին ոնց կարելի է ծաղրել, մեկ Բայրամովն է ծաղրում մեր ժողովրդին, մեկ էլ ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Օրեցօր մարդիկ ավելանում են, պայքարը անկասելի է դառնում, ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք ինչ վիճակի մեջ է հայտնվելու։ Իրենք պարտվել են և՛ Ալիևին, և՛ սեփական ժողովրդին»,- ասաց Սաղթելյանը։
Խոսելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, Սաղաթելյանը ասաց․ «Գյումրիում տեղի ունեցած սադդրանքը Վանաձորում տեղի ունեցածի շարւնակությունն էր՝ կազմակերպված «նիկոլների» կողմից։ Առհասարակ ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ներողություն եմ խնդրում քաղաքացիներից այս օրերին պատճառած անհարամարությունների համար, բայց այս ամեն ինչը անում ենք նաև այն մարդկանց համար, ովքեր ձու են շպրտում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ»։
Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։