Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 մարդ
Մեկ ոստիկան զոհվել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է Շրի Լանկայում շարունակվող զանգվածային ցույցերի ժամանակ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Daily Mirror թերթը։
Նրա տվյալներով՝ 24-ամյա ոստիկանը հիվանդանոցում մահացել է արցունքաբեր գազով նռնականետի պայթյունից ստացած վնասվածքներից։
Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 210 մարդու։ Նրանք դիմել են Կոլոմբոյի ազգային հոսպիտալ։