Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել Շուշիում
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում օկուպացված հայկական Շուշիում հյուպատոսություն բացելու հարցով:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ բանակցություններ են ընթանում Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ: