Ադրբեջանը սահմանների պաշտպանության նոր կառույց է ստեղծում
Ադրբեջանի «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:
Այդ փոփոխության համաձայն՝ պետական սահմանային ծառայության կանոնակարգում նաեւ օդային օպերացիաների հատուկ ուժեր են ավելացվել։ Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում։ Մինչ այժմ Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովվում էր արագ արձագանքման ուժերի, առափնյա պահպանության եւ սահմանային հսկողության կողմից։ Այժմ այս ցանկին ավելացվում են նաեւ օդային օպերացիաների հատուկ ուժերը։