Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը 5 օրով գործուղվում է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը 2022 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)։ Այդ մասին վարչապետը որոշում է ստորագրել։
Թումանյանը գործուղվում է Իրան նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: